Հայրենագիտություն

 Թվարկի’ր հայկական թագավորությունները։ Արշակունի, Արտաշեսյան, Բագրատունի ու Երվանդունի Ռուբինյան Հեթումյան։ Կիլիկյան հայաստանը մեծ հայքն է հայաստան։

2. Ո՞րն է առաջին հայկական թագավորությունը։ Առաջին թագավորությու դա քեզ հայտնի արքաները են:

3. Թվարկի’ր Արտաշեսյանների արքայատոհմի քեզ հայտնի արքաներին: Պատմիր նրանց քաղաքաշինության մասին։ Տիգրան Բ մեծը նրա օրոգ մեր երկիր խիստ ու հզորէ:

4. Տիգրան Մեծի օրոք ինչպիսի՞ն էր Հայաստանը։ Մեծ և հզոր։

5. Ո՞ր թվականին Հայաստանում քրիստոնեությունը ընդունվեց որպես պետական կրոն։ 301

6. Ո՞ր արքայի օրոք քրիստոնեությունը հաստատվեց Հայաստանում։ Ո՞ւմ միջոցով։ Տրդատ գ-ի ու Գրիգոր Լուսավորչի միջոցով քրիստոնեությունը հաստատվեց Հայաստանում:

7. Ո՞ր հեթանոսական տաճարը պահպանվեց Հայաստանում քրիստոնեության ընդունումից հետո։ Գառնու տաճարը ընդունեց

8. Ո՞ր թվականին ստեղծվեց հայոց այբուբենը։ Ո՞վ ստեղծեց այն։ 406 թվականին Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց այբուբենը:

9. Թվարկի’ր Արշակունյաց քեզ հայտնի արքաների անունները։ Աշոտ Ա-ն և Տիգրան բ-ն:

10. Թվարկի’ր Բագրատունյաց քեզ հայտնի արքաներին։ Ինչպե՞ս առաջին Բագրատունյաց արքան թագ ստացավ ։ Աշոտ .Ա. -ն ստացավ թագ հակառակորդից:

11. Բագրատունյաց արքայատոհմի օրոք ու՞ մ դեմ էր պայքարում հայ ժողովուրդը։ Պատմի’ր մի քանի նախադասությամբ: Արաբների:

12. Ի՞նչ Բագրատունի արքաներ ես հիշում։ Ինչպե՞ս  Աշոտ ա հզոր։ Աշոտ Բ երկաթ։ Աշոտ .Ա. հաղտած:

13. Ո՞ր արքայատոհմի, ո՞ր արքային հավանեցիր։ Ինչու՞: Տիգրան .Բ. -ն քանի, որ նա համարում էր այս երկիր հզոր ու խիստ։

14. Որտե՞ղ թագավորեցին Ռուբինյանները և Հեթումյանները։ Ինչպե՞ս Ռուբինյաններից գահը անցավ Հեթումյաններին։ Ինչքա՞ն տևեց Կիլիկյան Հայաստանի թագավորությունը։
1226 թ.-ականին գահն հաղթող Ռուբինյանների մրցակիցներին՝ Հեթումյաններին:

Հեթումյաններ

hayoc-tagavorneric-m-u65695-1.jpg

Լևոն II-ից հետո գահը ժառանգեց նրա դեռատի դուստրը` Զաբելը։ 1226թ. Զաբելն ամուսնացավ Կիլիկիայի ազդեցիկ տոհմերից մեկի ներկայացուցիչ, պատանի Հեթում իշխանի հետ։
Դրանից հետո, Կիլիկիայի հայ իշխանների համաձայնությամբ, Հեթումը հռչակվեց հայոց թագավոր։ Հեթում I-ը դարձավ Կիլիկյան Հայաստանի Հեթումյան արքայատոհմի հիմնադիրը։
Հեթում I-ի և նրան հաջորդած որդու` Լևոն III-ի օրոք Կիլիկյան Հայաստանը խաղաղ և բարգավաճ կյանքով էր ապրում։ Սակայն նրանց ժառանգների օրոք,
13-րդ դարի վերջերից, երկիրը պարբերաբար ենթարկվում էր
Եգիպտոսի սուլթանության և այլ պետությունների հարձակումներին։ Մինչև 14-րդ դարի վեր —
ջերը Կիլիկիան կարողանում էր դիմագրավել այդ հարձակումներին։
1375թ., այնուամենայնիվ, հզորացած Եգիպտոսի սուլթանության և շրջակա մահմեդական
պետությունների զորքերին հաջողվեց գրավել Սիս մայրաքաղաքը։ Կիլիկիայի հայությունը շարունակեց պայքարը։
Այդ պայքարի գլուխ կանգնեց
Կիլիկիայի վերջին թագավորներից մեկի թոռը` Կոստանդին: Նա շուրջ հիսուն տարի փորձում էր վերականգնել Հայոց թագավորությունը։ Այնուհետև մի շարք իշխանական տներ ամրացան Զեյթուն, Հաճըն, Մարաշ և այլ բերդաքաղաքներում և իրենց կիսանկախ գոյությունը կարողացան պահպանել մինչև 19-րդ դարը։

Ճամփհորդություն

Մենք այսօր գնացել ենք Սարդարապատ և Մուսալեռի թանգարան: Սարդարապտում մենք տեսան քարից մեծ թուր և նկարներով ֆիլմ նայեցին այնտեղ ամեն ինչ նման էր նավի: Մուսակեռ թանգարանում մենք նախաճաշեցինք և երգեցին: Այնտեղ կար համարյա ամեն ինչ բայց հինը:

Գրիգոր Լուսավորիչը և Խոր վիրապը

Գրիգոր Ա Լուսավորիչը Հայաստանում քարոզում էր քրիստոնեություն:  Տրդատ 3-րդ Մեծը, իմանալով այդ մասին, քրիստոնյաների հալածանքի շրջանում, Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի բանտը՝ Խոր վիրապ /խոր փոս/, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Ըստ ավանդույթի նրան գաղտնի կերակրել է մի կին, որի շնորհիվ էլ նա ողջ է մնացել: Տրդատ 3-րդն այդ ժամանակ օգնության կարիք ուներ, քանի որ  քրիստոնյաներին հալածելու համար, Աստված նրան պատժում է, և նրա դեմքը վերածվում է խոզի մռութի: Տրդատ Գ_ի քույրը նրան ասում է, որ իրեն կարող է փրկել միայն Գրիգորը, որը գտնվում էր վիրապում: Տրդատը չի հավատում, որովհետև այդ փոսում ոչ ոք չէր կարող ապրել երկար, առավել ևս 14 տարի: Սակայն, երբ քույրը պնդում է, նա մարդիկ է ուղարկում և Գրիգորին հանել է տալիս փոսից: Գրիգորին հաջողվում է փրկել արքային, վերադարձնել նախկին տեսքին:  Այդ դեպքից հետո, Տրդատը նրան բաց է թողնում, մկրտվում է որպես քրիստոնյա, և երկրով մեկ թույլատրում է քրիստոնեության տարածումը, և այն 301 թվականին հռչակում է որպես պետական կրոն: Գրիգոր Լուսավորիչը կարգվում է որպես առաջին հայ կաթողիկոս:

Հայաստանում սկսում են հեթանոսական աստվածներին նվիրված տաճարները քարուքանդ անել: Արքայի քրոջ խնդրանքով պահպանվում է միայն Գառնու հեթանոսական տաճարը, որը կանգուն է մինչ օրս: Հայաստանում սկսվում է եկեղեցաշինություն: Գրիգոր Լուսավորչի երազի համաձայն սկսում են Էջմիածնի Մայր տաճարի շինարարությունը:

Գրիգոր Լուսավորչի բանտարկված վայրում

Հատակագիծ

Մոտ 642 թվականին Ներսես Գ կաթողիկոսը սրբազան վիրապի վրա կանգնեցրել է մի մատուռ

՝ Խոր վիրապը: Ավերված շինության տեղում 1662 թվականին կառուցվել է թաղածածկ մատուռ, որը կանգուն է մինչև օրս:

Խոր Վիրապը կարևոր պատմական նշանակություն ունի Հայաստանի համար: Գտնվում է Արարատի մարզի Լուսառատ գյուղից մոտ 1 կմ հյուսիս-արևմուտք: Այսօր զբոսաշրջիկները հնարավորություն ունեն իջնել ստորգետնյա զնդան, որը գտնվում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի մատուռի ներսում: Վանքի տարածքից բացվում է Արարատ լեռան շքեղ տեսարան:

  • Վանական համալիրի արևմտյան մասում տեղակայված է գերեզմանատուն, որը կոչվում է «Օտյաց Խաչ»։ Ըստ ավանդազրույցի, այստեղ են հանդիպել Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները: 1869 թ-ին վանքի առաջնորդ Վարդան Ալեքսանդրապոլսեցու կողմից այս սրբավայրում մատուռ է կառուցվել:
  • 13-րդ դարից սկսած Խոր Վիրապը բացի կարևոր սրբատեղի լինելուց, դարձել է կրթության և գիտության համահայկական կենտրոն. 1255 թ. Վարդան Արևելցին վանքում հիմնում է բարձրագույն դպրոց։ 16-րդ դարում Հայաստանի քաղաքական և տնտեսական ծանր դրության պատճառով վանքի շինությունները վնասվում են։ 1666-1669 թթ․ Դավիթ Վիրապեցին կառուցում է վանքի պարիսպները և ներսում գտնվող շինությունները։
    • 1669 թվականին սկսվել են վիրապից հողահանության աշխատանքները և դրա վրա 14-րդ դարում կառուցված մատուռի փոխարեն Սուրբ Գրիգոր եկեղեցու կառուցումը։ Վիրապն ունի մոտ 4.5 մ տրամագիծ և 6.5 մ խորություն։ Այն արտաքուստ գոտևորված է կրաքարե սալերով, ունի արձանագրություններ, բարձրաքանդակներ։ 1703 թ․ ավարտին է հասցվել կենտրոնական Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնովին վերակառուցումը։ 19-րդ դարի վերջին այդ եկեղեցու արևմտյան ճակատին կից կառուցվել է սյունազարդ զանգակատունը

Արշակունիներ. Տրդատ Գ

Արշակունիների թագավորություն, 66-428 թվականներին գոյություն ունեցած հայկական թագավորություն, որի մայրաքաղաքներ են եղել Արտաշատը, Վաղարշապատը և Դվինը։ Այս թագավորությունում իշխող Արշակունիները ազգակցական կապեր են ունեցել Պարսկաստանում իշխող Արշակունիների հետ։ Թագավորությունը հիմնադրելու համար հայ-պարթևական ուժերը տարիներ շարունակ պատերազմել են հռոմեացիների դեմ․ այդ պատերազմը հայտնի է Տասնամյա պատերազմ անվամբ։ Ի վերջո Հռանդեայի ճակատամարտի արդյունքում Հռոմը ընդունել է իր պարտությունը և Տրդատին կանչում Հռոմ, որպեսզի վերջինս թագ ստանա Ներոն կայսեր կողմից։

Թագավորության հիմնադիրը Տրդատ Ա-ն է, որը 66 թվականին թագադրվել է հռոմեական Ներոն կայսրի կողմից և գահակալել մինչև 88 թվական։ Նրա գահակալման ժամանակաշրջանում կառուցվել է Գառնիի հեթանոսական տաճարը, պատերազմ տեղի ունեցել ալանների դեմ։

Հզոր արքա է եղել Տրդատ Գ_ն:

Հայոց թագավոր (Տրդատ Գ Մեծ, 287-330):

Վերջինս հռոմեական զորքի աջակցությամբ Հայաստանից դուրս է մղել պարսիկ նվաճողներին և հաստատվել հայրենի գահին: ­Տրդատ Գ-ն ավե­լի քան 10 տարի պատերազմել է Սասա­նյան Պարսկաստանի դեմ: Սասա­նյաններն ստիպված հրաժարվել են «Հա­յաստանի մեծ թագավոր» տիտղոսից և ճանաչել Տրդատ Գ-ի գահակալումը:

Արշակունիներ

Տրդատ Գ-ն վերականգնել է պարսկական տիրապետության ժամանակ խախտ­ված «Արտաշիսական սահմանները»: Գա­հակալման առաջին տարիներին հալածել է քրիս­տոնեության հետևորդներին: Սակայն, հետագայում քրիստոնեության մեջ տես­նելով Հայաստանը պարսկական ոտնձգու­թյուններից զերծ պահելու հզոր միջոց և քաղաքական ու հոգևոր միասնության ամուր հիմք, 301-ին, աշխարհում առաջինը, այն հռչակել է պետական կրոն: Հրավիրելով հայ ավագանու ժողով՝Գրիգոր Ա Լուսավորչին (302-325/326) կարգել է Հայոց եպիսկոպոսապետ՝ սահմանելով եկեղեցու և հովվապետի թագավոր:

Հեթանոսությանը սատարող Պարսից Շապուհ II Երկարակյացին (309-379) հա­ջողվել է Տրդատ Գ Մեծի դեմ հանել նրանից դժգոհ նախարար­ներին (հեթանոսամետ նախարարները միացել էին պարսկասեր ուժերին) և Հյուսիսային Կովկասի ցեղերին: Սակայն Հայոց արքան նախ հաշվեհարդար է տեսել ապստամբ նախարարների հետ, ապա ճակատամարտել հյուսիսային ցեղերի դեմ և պահպանել Հայաստանի միասնությունն ու քրիստոնեությունը: Հռոմ. կայսրությունից ստանալով օգնական ուժեր՝ Տրդատ Գ Մեծը սահմանային շրջաններում հաղթական մարտեր է մղել նաև պարսկական զորքերի դեմ: Նրան հաջողվել է վերականգնել Մեծ Հայքի թագավորու­թյան սահմանները՝ ստեղծել կենտ­րոնացված հզոր պետություն: Մովսես Խորենացին Տրդատ Գ Մեծին բնորոշել է որպես Հայոց վերջին հզոր թագավորի և քրիստոնեությունը տարա­ծողի:

Ինքնաստուգում

Ի՞նչ է էպոսը։ Պատմվացք է որտեղ կան հայտնի և հին հերոսներ:

Ինչպե՞ս է կոչվում հայ ժողովրդի էպոսը և ինչու՞: Այն կոչվում է սասնածռեր քանի, որ հերոսները ծուռ էին:

Ինչպե՞ս ծնվեց էպոսի պատմությունը։ Դա հին ժամանակի պատմություներեն որը դարձել է էպոս:

Քանի՞ ճյուղ ունի մեր էպոսը և ինչպե՞ս են վերնագրված ճյուղերը։ Սահնասար Բաղդասար, Մեծ մհեր, Սասունցի Դավիթ,փոքր մհեր:

Ինչո՞վ է պայմանավորված ճյուղերից յուրաքանչյուրի անվանումը։ Քանի, որ էպոսի մեջ նրանց մասին կա:

Ինչպիսի՞ն են Սասնա հերոսները. բնութագրի’ր նրանց։ Սասնա հերոսները Դիմացկուն, Խելացի, ճարպիկ, խիզախ և քաջ:

Ո՞վ է էպոսի գլխավոր հերոսը։ Գլխավոր հերոսը դա Սասունցի դավիթն քանի, որ էպոսի վերնագիրը Սասունցի Դավիթն է:

Բնութագրի’ր նրան։ Սասունցի Դավիթը քաջ էր, խիզախ և ճարպիկ:

Ո՞վ է քո սիրելի հերոսը։ Ինչու՞։ Իմ սիրելի հերոսը Սասունցի դավիթն էր քանի, որ նա է գլխավորը

Հերոսներից ո՞ւմ հաջողվեց Սասունը ազատել թշնամիներից: Սասունցի Դավիթը:

Գորգագորտություն

Գորգ, բազմագույն զարդանկարներով, խավածածկ քառանկյուն գործվածք է։ Ծառայում է որպես փռոց, ծածկոց, պատի զարդ։ Գորգերը հյուսում են բրդե, բամբակե, մետաքսե թելերից։ Լինում են նաև ասեղնագործ, ինչպես նաև գույնզգույն կտորներից ստեղծված գորգեր։    

Հին հայկական արհեստներ

Հայաստանում մ. թ. ա. VI–IV հազարամյակներից սկզբնավորված արհեստներից են կավագործությունը, քարգործությունը, փայտամշակությունը:

Պղնձի, կապարի, անագի, երկաթի և ազնիվ մետաղների հանույթի ու մշակման, հալման և ձուլման տեխնիկայի կատարելագործմանը զուգահեռ զարգացել են մետաղագործական արհեստները՝ պղնձագործությունը, բրոնզագործությունը, դարբնությունը, զինագործությունը, ոսկերչությունը, պատրաստվել են գյուղատնտեսական գործիքներ (բահ, քլունգ, գութանի ու արորի խոփեր և այլն), կենցաղային իրեր (կաթսա, ճրագ, մոմակալ և այլն), զարդեր (մատանի, ականջօղեր, գոտի, ապարանջան և այլն): Մետաղագործության բազմաթիվ նմուշներ պահպանվել են մինչև մեր օրերը: Հնագիտական պեղումների ժամանակ Հայաստանում հայտնաբերվել են մեծ քանակությամբ ոսկե, արծաթե, բրոնզե առարկաներ: 

Քարի տարատեսակներով հարուստ Հայաստանում հնագույն ժամանակներից առավելապես զարգացած էին քարգործությունը. տները, ամրոցները, իջևանատները, եկեղեցիները, կամուրջները հիմնականում կառուցվել են քարից: Միջնադարում կատարելության են հասել նաև կրագործությունը, գաջագործությունը: Հայ շինարարները կրից և գիպսից պատրաստել են հատուկ զարդեր շենքերի ներսը նախշազարդելու համար: Անի և Դվին քաղաքների պեղումներով հայտնաբերվել են դրանց բազմաթիվ հետքեր: Համընթաց սկիզբ են առել նաև կավագործությունը (բրուտագործություն) և ապակեգործությունը, հախճապակու արտադրությունը, որը IX–XI դարերում զարգացման բարձր մակարդակի է հասել Անիում ու Դվինում, շարունակվել Կուտինայում (Թուրքիա): 

Կավագործ արհեստավորները զարգացրել են նաև շինարարական խեցեղենի՝ աղյուսի, կղմինդրի, փողրակների արտադրությունը: Դարերի խորքից են գալիս նաև ատաղձագործությունը, երկրագործական գործիքների, կահույքի 

Բուրվառ (արծաթ, XVIII դար, Մայր աթոռ Սբ Էջմիածին)

արտադրությունը, նավաշինությունը, փայտի գեղարվեստական փորագրությունը և այլն: 

Հայաստանը հայտնի էր նաև իր գործվածքներով (բեհեզ, ծիրանի, կերպաս, թավիշ, դիպակ) ու կաշվեղենով, դրանք արտադրող արհեստներով՝ գզրարություն, մանածագործություն, մետաքսագործություն, բամբակագործություն, կտավագործություն, գորգագործություն, կարպետագործություն, թաղիքագործություն, կոշկակարություն, որոնց սերտորեն կապված էր ներկարարությունը: Պատմական Հայաստանի քաղաքներից շատերը որևէ արհեստի նշանավոր կենտրոններ էին: Արհեստավորներին ղեկավարել են տվյալ արհեստի շահերը պաշտպանող համքարությունները: 

Բարձրորակ կերտվածքներ պատրաստող արհեստները շարունակ կատարելագործվում և առավելագույնս մոտենում են արվեստներին:

Արտաշեսյան արքայատոհմ. Արտաշես արքա

Արտաշեսյանների տոհմի ժամանակ Հայաստանը հասել է իր հզորության գագաթնակետին՝ դառնալով մերձավորարևելյան տարածաշրջանի գլխավոր դերակատաարը:

արտաշեսյաններ

Մեծ Հայքում ան­կախ թագավոր է դարձել Արտաշեսը:

արտաշեսյաններ

Հռչակելով Մեծ Հայքի անկախությունը՝  Արտաշես Ա-ն (մ. թ. ա. 189-160) դարձել է Արտաշեսյան արքայատոհմի հիմնադիր: Արամերեն ար­ձանագրություններում Արտաշես Ա-ն ներկայանում է որպես «Արտաշես ար­քա, Բարի որդի Զարեհի»: Վերականգնել է Մեծ Հայքի թագավորու­թյան  հզորությունը, վերա­միավորել գրեթե ողջ Հայկական լեռնաշխարհը, բոլոր հայախոս ու հայկական նահանգները: Միացյալ պետությունից դուրս են մնացել Փոքր Հայքը, Կոմմագենեն և Ծոփքը:

Ժամանակակից հույն պատմագիր Պոլիբիոսն Արտաշեսին անվանել է «Արմենիայի մեծագույն մասի տիրակալ», իսկ հույն աշխարհագետ Ստրաբոնը հա­վաստում է. «Հայաստանն աճել է Ար­տաշեսի ջանքերով…, և ուստի այստեղ բոլորը միալեզու են»:

արտաշիսյաններ

Արտաշես Ա-ի օրոք երկիրն ապրել է բուռն զարգացում՝ դառնալով տնտեսապես հզոր, ինքնուրույն պետության:

Թագավորությունը բաժանել է 120 գավառի:

արտաշիսյաններ

Արտաշես Ա-ն մ. թ. ա. մոտ 185-ին Այրարատ նահանգի Ոստան Հայոց գավա­ռում՝ Երասխ ու Մեծամոր գետերի ջրկի­ցում (ներկայիս Խոր վիրապի շրջակայ­քում) կառուցել է նոր մայրաքաղաք և իր անունով կոչել Արտաշատ: Քաղաքի անառիկ դիրքը նկատի ունենալով՝ հունա-հռոմեական պատմիչներն այն անվանել են «Հայկական Կարթագեն»: Նոր մայրաքաղաքում Արտաշեսը կառուցել է Հայոց աշխարհի հովանավոր Անահիտ աստ­վածուհու տաճարը, որտեղ կանգնեցրել է իր նախնիների արձանները: Արտաշատը Հին աշխարհի քաղաքական, տնտեսական և հելլենիստական մշակույթի կարևոր կենտրոններից էր: Արտաշեսը կառուցել է նաև Արշատ, Արտաշիսյան և, ի պա­տիվ հոր՝ Զարեհի, Զարեհավան ու Զարիշատ անվանվող 5 քաղաք:

Share this: